Իրանը շնորհավորել է Շտայնմայերին՝ Գերմանիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Փետրվար 13, 2017 04:14 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարը կիրակի օրը մի ուղերձով Գերմանիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս ուղերձում հաջողություն մաղթելով Գերմանիայի նոր նախագահին հույս է հայտնել, որ Իրանի ու Գերմանիայի մեծ երկրների հարաբերությունները Շտայնմայերի նախագահության շրջանում առավել կընդլայնվեն:
Գերմանիայի դաշնային խորհրդարանը կիրակի օրը Գերմանիայի նոր նախագահ ընտրեց այդ երկրի ԱԳ նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին:
Շատյանմայերն այդ պաշտոնում կփոխարինի Յուախիմ Գաուկին:
Պիտակ