Իրանի ԱԳ նախարարը չի հանդիպի իր ամերիկացի պաշտոնակցին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Գերմանիայի Մյունխենում գումարված անվտանգության համաժողովին առընթեր Իրանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման հավանականության մասին հրապարակված լուրերին ասել է, որ նման հանդիպում տեղի չի ունենալու:
Բահրամ Ղասեմին շաբաթ օրը ԻՍՆԱ-ի հետ զրույցի ժամանակ հավելել է. «Իրանը որևէ հարաբերություն չունի ԱՄՆ-ի հետ, հետևաբար որևէ բանակցություն տեղի չի ունենա»:
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային հարցի և կամ ՀԳՀԾ-ի կապակցությամբ որևէ զրույց չի ունենա, բացառությամբ որոշ տեխնիկական խնդիրների որոնք հետապնդվում են ԱԷՄԳ-ի միջոցով»,-հավելել է Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մյունխենի անվտանգության համաժողովում պարզաբանելու է որոշ հարցերի, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման կապակցությամբ Իրանի տեսակետները»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ուրբաթ օրը ժամանել է Գերմանիայի Բայրեն նահանգի կենտրոն Մյունխեն քաղաքը:
Մյունխենի անվտանգության համաժողովն իր պաշտոնական աշխատանքը սկսեց ուրբաթ օրը: