Խորհրդակցություններ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում
https://parstoday.ir/hy/news/iran-i54508-Խորհրդակցություններ_Մյունխենի_անվտանգության_համաժողովի_շրջանակներում
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում-զրույց է ունեցել Իրաքի վարչապետի, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի և Իսպանիայի ԱԳ նախարարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 12:35 Asia/Tehran
  • Խորհրդակցություններ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում-զրույց է ունեցել Իրաքի վարչապետի, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի և Իսպանիայի ԱԳ նախարարի հետ:

Շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ հանդիպել ու խորհրդակցել է ահաբեկչության դեմ պայքարի խնդրի շուրջ:

Զարիֆը հանդիպում և զրույց է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ: Զարիֆ-Ամանո հանդիպման կարևորագույն առանցքը եղել է ՀԳՀԾ-ն և կողմերի ստանձնած պարտավորությունները:

Ալֆոնսո Դասթիսը համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Զարիֆը նույնպես հանդիպում է ունեցել ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը միասին բանակցել են երկկողմ հարաբերությունների, Սիրիայի խնդրի և, վերջերս անցկացված, Աստանայի բանակցության մասին:

Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովին մասնակցելու համար ուրբաթ օրը՝ փետրվարի 17-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել է Գերմանիա: