ՀԳՀԾ-ն և տարածաշրջանային ու միջազգային հարցերը Մյունխենում Զարիֆի խորհրդակցությունների առանցքում
ՀԳՀԾ-ի իրականացմանն առնչվող խմդիրները, ինչպես նաև երկկողմ տարածաշրջանային ու միջազգային հարցերը Մյունխենում գումարված անվտանգության համաժողովին առընթեր ԻԻՀ ԱԳ նախարարի խորհրդակցությունների առանցքն են կազմում:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մյունխենում հայտարարել է. «ԻԻՀ-ն հավատարիմ է իր միջազգային բոլոր պարտավորություններին` այդ թվում ՀԳՀԾ-ին»:
Հանդիպումների ժամանակ Զարիֆը ԵՄ-ին կոչ է արել դիմակայել տարածաշրջանում ու աշխարհում կեղծ սարսափի, ինչպես նաև կասկածի ու անորոշության մթնոլորտի ստեղծմանը:
Հանդիպումների ժամանակ տարբեր երկրների պաշտոնյաներ ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան աշխատակիցներ ընդգծել են ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հովանավորությունը, իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի լիարժեք հավատարմությունը, ՀԳՀԾ-ի հանդեպ բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունն ու նաև Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:
Տարածաշրջանում դեպքերի զարգացումների` այդ թվում Սիրիայի ու Եմենի ճգնաժամերի քննարկումը, տարածաշրջանում խաղաղության ու անդորրի պահպանումը և ահաբեկչական խմբերի դեմ պայքարը Մյունխենի անվտանգության համաժողովին առընթեր Զարիֆի խորհրդակցությունների առանցքսյին թեմաներն են: