Զարիֆ.«Այլ երկրների անվտանգությունը խախտելով անհնար է հասնել կայունության»
https://parstoday.ir/hy/news/iran-i54628-Զարիֆ._Այլ_երկրների_անվտանգությունը_խախտելով_անհնար_է_հասնել_կայունության
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԻԻՀ արտգործնախարարն ասել է.-«Այսօրվա փոխկապակցված աշխարհում անհնար է այլ երկրների անվտանգությունը խախտելով հասնել կայունության»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2017 13:11 Asia/Tehran
  • Զարիֆ.«Այլ երկրների անվտանգությունը խախտելով անհնար է հասնել կայունության»

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԻԻՀ արտգործնախարարն ասել է.-«Այսօրվա փոխկապակցված աշխարհում անհնար է այլ երկրների անվտանգությունը խախտելով հասնել կայունության»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Մյունխենի անվտանգության 53-րդ շրջանի համաժողովի ընթացքում ուեցած ելույթում, ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«ԱՄՆ-ի և վերտարածաշրջանային ուժերի ռազմական  միջամտությունների արդյունքում Միջին Արևելքի տարածաշրջանում տարածվել է ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը: Տարծաշրջանային, այդ թվում` Իրաքի, Բահրեյնի և Սիրիայի ճգնաժամերը ռազմական լուծում չունեն և պետք է այդ ճգնաժամերը քաղաքական գործընթացով կարգավորել»:

Իրանի արտգործնախարարն ընդգծել է.-«Իրանը պատրաստ է դիմակայել բոլոր սպառնալիքներին: Իրանի դեմ կիրառված շրջափակումներն անարդյունավետ են: Մեր երկրի հետ հնարավոր է համագործակցել միայն  հարգանքով»:

Անդրադառնալով Իրանի և Վեցյակի միջև միջուկային համաձայնությանն Իրանի արտաքին քաղաքականության գերատսչության ղեկավարն ասել է.-«Միջուկային սպառազինության առկայությունը չի կարող որևէ երկրի անվտանգության երաշխիքը համարվել: Այսօր աշխարհը միջուկային սպառազինությունից ձերբազատվելու կարիք ունի »:

«Աշխարհի բոլոր երկրները պետք է պայքարեն ահաբեկչության, ծայրահեղականության և բռնության դեմ և Մյունխենի անվտանգության համաժողովը կարող է նպաստել այդ ոլորտում երկրների համագործակցությանը»: