Զարիֆ.«Այլ երկրների անվտանգությունը խախտելով անհնար է հասնել կայունության»
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԻԻՀ արտգործնախարարն ասել է.-«Այսօրվա փոխկապակցված աշխարհում անհնար է այլ երկրների անվտանգությունը խախտելով հասնել կայունության»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Մյունխենի անվտանգության 53-րդ շրջանի համաժողովի ընթացքում ուեցած ելույթում, ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«ԱՄՆ-ի և վերտարածաշրջանային ուժերի ռազմական միջամտությունների արդյունքում Միջին Արևելքի տարածաշրջանում տարածվել է ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը: Տարծաշրջանային, այդ թվում` Իրաքի, Բահրեյնի և Սիրիայի ճգնաժամերը ռազմական լուծում չունեն և պետք է այդ ճգնաժամերը քաղաքական գործընթացով կարգավորել»:
Իրանի արտգործնախարարն ընդգծել է.-«Իրանը պատրաստ է դիմակայել բոլոր սպառնալիքներին: Իրանի դեմ կիրառված շրջափակումներն անարդյունավետ են: Մեր երկրի հետ հնարավոր է համագործակցել միայն հարգանքով»:
Անդրադառնալով Իրանի և Վեցյակի միջև միջուկային համաձայնությանն Իրանի արտաքին քաղաքականության գերատսչության ղեկավարն ասել է.-«Միջուկային սպառազինության առկայությունը չի կարող որևէ երկրի անվտանգության երաշխիքը համարվել: Այսօր աշխարհը միջուկային սպառազինությունից ձերբազատվելու կարիք ունի »:
«Աշխարհի բոլոր երկրները պետք է պայքարեն ահաբեկչության, ծայրահեղականության և բռնության դեմ և Մյունխենի անվտանգության համաժողովը կարող է նպաստել այդ ոլորտում երկրների համագործակցությանը»: