Զարիֆ. Իրանն առևտրական վստահելի գործընկեր է համարվում Եվրոպայի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i54758-Զարիֆ._Իրանն_առևտրական_վստահելի_գործընկեր_է_համարվում_Եվրոպայի_համար
ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը Մյունխենում Գերմանիայի արհմիությունների նախագահների ու խոշոր ընկերությունների տնօրենների մասնակցությամբ գումարված տնտեսական կլոր սեղանում ներկայացրել է տարբեր բնագավառներում ԻԻՀ տնտեսական դիվանագիտությունն ու խոշոր նախագծերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2017 04:15 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանն առևտրական վստահելի գործընկեր է համարվում Եվրոպայի համար

ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը Մյունխենում Գերմանիայի արհմիությունների նախագահների ու խոշոր ընկերությունների տնօրենների մասնակցությամբ գումարված տնտեսական կլոր սեղանում ներկայացրել է տարբեր բնագավառներում ԻԻՀ տնտեսական դիվանագիտությունն ու խոշոր նախագծերը:

Մյունխենից ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս կլոր սեղանի ընթացքում ընդգծելով Իրանի ու Գերմանիայի արդյունաբերության պատմական համագործակցությունը, հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը Գերմանիայի հետ համագործակցությունից լավ հուշեր ունի, ինչն առկա է նաև Գերմանիայի ժողովրդի մոտ:

«Եվրոպան երբևէ չի վնասվել Իրանի հետ տնտեսական ու առևտրական համագործակցությունից և նույնիսկ շրջափակումների ժամանակ Իրանը կատարել է եվրոպական պետական ու մասնավոր ընկերությունների հանդեպ իր պարտավորությունները: Իրանն ընդհանրապես Եվրոպայի և մասնավորապես Գերմանիայի համար առևտրական վստահելի գործընկեր է եղել ու շարունակելու է մնալ»,-հայտարարել է Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը:

Պատասխանելով Իրանում արտաքին ներդրման հետ կապված ռիսկերի մասին հարցումին, Զարիֆը հայտարարել է. «Իրանում անվտանգությունն ու տնտեսությունը հիմնված են  միայն ժողովրդի վրա: Իրանն իրնքն է ապահովում իր անվտանգությունն ու զարգացումը: Հետևաբար տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ տնտեսական ցանկացած համագործակցության համար նվազագույն ռիսկն ունի»: