Զարիֆն անդրադարձել է բնակլիմայական ոլորտի խնդիրներին
https://parstoday.ir/hy/news/iran-i55108-Զարիֆն_անդրադարձել_է_բնակլիմայական_ոլորտի_խնդիրներին
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Բնակլիմայական ոլորտում որդեգրած սխալ քաղաքականությունների հետևանքով այսօր Միջին Մրևելքում կանգնել ենք տարածքների անապատացաման, ջրի դեֆիցիտի ու աերոզոլների խնդրի առջև»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2017 13:00 Asia/Tehran
  • Զարիֆն անդրադարձել է բնակլիմայական ոլորտի խնդիրներին

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Բնակլիմայական ոլորտում որդեգրած սխալ քաղաքականությունների հետևանքով այսօր Միջին Մրևելքում կանգնել ենք տարածքների անապատացաման, ջրի դեֆիցիտի ու աերոզոլների խնդրի առջև»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին, Թեհրանի բնապահպանության 16-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Ոլորտներից մեկը, որ կարող է տարածաշրջանային փոխվստահության ենթահող ստեղծել և տարածաշրջանի երկրները առանց հաշվի առնելու իրենց քաղաքականությունները դրա կարիքն ունեն՝ բնապահպանության ոլորտի համագործակցություններն են»:

Զարիֆը նշել է.«Իրանի հարևան երկրներ պիտի լրջորեն համագործակցեն տարածաշրջանի բռնատիրական ռեժիմների կողմից այդ թվում Սադդամի բաասական Ռեժիմի և ԻԼԻՊ-ի կողմից կենսոլորտին հասցված վնասներին ու դրանից առաջացած վտանգները դիմակայելու համար»:

«Կանաչ տնտեսություն, դիմադրողական տնտեսություն» կարգախոսով այսօր Թեհրանում մեկնարկել է բնապահպանության 16-րդ միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են 20 ընկերություններ՝ Գերմանիայից, Հարավային Կորեայից, Բրիտանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Դանիաից, Չինսատանից, Շվեդիայից, Ֆինլանդիայց, Նոր Զելանդիայից, Ֆրանսիայց, Ճապոնիայից, Ռուսաստանից, Նորվեգիայից և Ավստրիայից: Ցուցահանդետը կտևի 4 օր: