Զարիֆ.«Պահակազորին ահաբեկիչ որակելը չի բխում ԱՄՆ-ի շահերից»
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի իսլամական հեղափոխության Պահակազորին ահաբեկիչ որակելը չի բխում այդ երկրի շահերից:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Միջազգային հանրությունը խոստովանել է, որ Պահակազորը ամենամեծ աջակցությունն է ցուցաբերել տարածաշրջանի երկրներին ահաբեկիչների, ԻԼԻՊ-ի և «Ալ-Նոսրա» ճակատի դեմ»:
ԱՄՆ անվտանգության ծառայության զգուշացումների արդյունքում Սպիտակ տունը հրաժարվել է Պահակազորին «ահաբեկիչ» անվանելու իր քայլից:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի առնչությամբ Իրանի պարտավորությունների կատարելու մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի մասին Իրանի ԱԳ նախարարն ավելացրել է․«Իրանը մշտապես ձգտել է իր պարտավորությունների իրականացմանը և առ այսօր շրջափակումների չեղարկման հարցում այդ հանձնառությունները կատարվել են»:
Իրանի ԱԳ նախարարի հավաստմամբ՝ Միջինարևելյան տարածաշրջանին անհրաժեշտ է ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարին ուղղված բոլոր երկրների համագործակցությունը:
Անդրադառնալով Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման նպատակով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությանը, նախարար Զարիֆն ընդգծել է.«Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է լավագույնս ընկալեն համագործակցության նշանակությունը»: