Զարիֆ.«Արևմուտքը պետք է պատասխանատվություն դրսևորի թմրանյութերի դեմ պայքարի հարցում»
https://parstoday.ir/hy/news/iran-i55404-Զարիֆ._Արևմուտքը_պետք_է_պատասխանատվություն_դրսևորի_թմրանյութերի_դեմ_պայքարի_հարցում
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է .«Արևմուտքը պետք է առավել մեծ պատասխանատվություն դրսևորի և ավելի մեծ գումարներ հատկացնի այն անվտանգության համար, որն ապահովվում է թմրանյութերի դեմ Իրանի մղած պայքարի արդյունքում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2017 13:59 Asia/Tehran
  • Զարիֆ.«Արևմուտքը պետք է պատասխանատվություն դրսևորի թմրանյութերի դեմ պայքարի հարցում»

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է .«Արևմուտքը պետք է առավել մեծ պատասխանատվություն դրսևորի և ավելի մեծ գումարներ հատկացնի այն անվտանգության համար, որն ապահովվում է թմրանյութերի դեմ Իրանի մղած պայքարի արդյունքում»:

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յուրի Ֆեդոտովի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ Մոհամմեդ  Ջավադ Զարիֆն ավելացրել է.«Թմրանյութերի մաքսանենգման դեմ պայքարում Արևմուտքի անհաջողությունը կարևոր հարց է, սակայն չպետք է քաղաքականացնել այդ հարցը»:

Անդրադառնալով թմրաբիզնեսի դեմ պայքարին Իրանի հատկացրած հսկայական ծախսերին, Զարիֆն ասել է.«Իրանցի երիտասարդներն այդ ճանապարհին իրենց կյանքով են վճարում: Այդ ոլորտում Իրանի ծախսերն ու մարդկային կորուստները գերազանցում են մյուս երկրներին»:

Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը ՄԱԿ-ի հանցագործության ու թմրանյութերի դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յուրի Ֆեդոտովն ասել է.«Աշխարհի թմրանյութերի 75 տոկոսը հայտնաբերվում է ԻԻՀ-ի կողմից: ՄԱԿ-ը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Իրանի իրականացրած քայլերը»: