Զարիֆ.«Արևմուտքը պետք է պատասխանատվություն դրսևորի թմրանյութերի դեմ պայքարի հարցում»
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է .«Արևմուտքը պետք է առավել մեծ պատասխանատվություն դրսևորի և ավելի մեծ գումարներ հատկացնի այն անվտանգության համար, որն ապահովվում է թմրանյութերի դեմ Իրանի մղած պայքարի արդյունքում»:
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յուրի Ֆեդոտովի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ավելացրել է.«Թմրանյութերի մաքսանենգման դեմ պայքարում Արևմուտքի անհաջողությունը կարևոր հարց է, սակայն չպետք է քաղաքականացնել այդ հարցը»:
Անդրադառնալով թմրաբիզնեսի դեմ պայքարին Իրանի հատկացրած հսկայական ծախսերին, Զարիֆն ասել է.«Իրանցի երիտասարդներն այդ ճանապարհին իրենց կյանքով են վճարում: Այդ ոլորտում Իրանի ծախսերն ու մարդկային կորուստները գերազանցում են մյուս երկրներին»:
Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը ՄԱԿ-ի հանցագործության ու թմրանյութերի դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յուրի Ֆեդոտովն ասել է.«Աշխարհի թմրանյութերի 75 տոկոսը հայտնաբերվում է ԻԻՀ-ի կողմից: ՄԱԿ-ը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Իրանի իրականացրած քայլերը»: