Զարիֆ. ԷԿՕ-ն տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման եզակի ենթահող ունի
https://parstoday.ir/hy/news/iran-i55438-Զարիֆ._ԷԿՕ_ն_տարածաշրջանային_համագործակցությունների_ընդլայնման_եզակի_ենթահող_ունի
ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի գիշեր Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի նախարարական խորհրդի 22-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ժամանել է Իսլամաբադ ժամանելով: Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Տարածաշրջանային այս կազմակերպությունը տարածաշրջանում համագործակցությունների ընդլայնման համար եզակի ենթահող է պատրաստել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2017 04:13 Asia/Tehran
  • Զարիֆ. ԷԿՕ-ն տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման եզակի ենթահող ունի

ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի գիշեր Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի նախարարական խորհրդի 22-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ժամանել է Իսլամաբադ ժամանելով: Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Տարածաշրջանային այս կազմակերպությունը տարածաշրջանում համագործակցությունների ընդլայնման համար եզակի ենթահող է պատրաստել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Մոհամմեդ Ջավադ Զարիֆը  նշել է, որ ԷԿՕ-ն զարգացող աշխարհում ու Ասիայում տնտեսական համագործակցությունների ամենահին կազմակերպություններից է: «ԷԿՕ-ի նախարարական խորհրդում ԻԻՀ-ի եռամյա նախագահության շրջանի ավարտին, երեքշաբթի օրը՝ ԷԿՕ-ի նախարարական խորհրդի 22-րդ նստաշրջանում դրա հերթական նախագահությունն ԻԻՀ-ից կփոխանցվի Պակիստանին». ասել է նա:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ ԷԿՕ-ի շրջագծում անդամների միջև համագործակցության չափազանց լավ ենթահող գոյություն ունի: Նրա խոսքերով. «Իրանը ԷԿՕ-ում իր նախագահության շրջանում փորձ կատարեց գոյություն ունեցող ընթացակարգն առավելագույն շահագործել հանուն անդամների շահերի և հույսով է, որ Պակիստանը կշարունակի այդ ջանքերը»:

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը երեքշաբթի օրը կհյուրընկալի ԷԿՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների 22-րդ նստաշրջանն, իսկ չորեքշաբթի օրը ԷԿՕ-ի գագաթնաժողովը:

ԷԿՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, երեքշաբթի օրը Իսլամաբադ կուղևորվի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի 10 անդամ երկրներն են: