Զարֆը կարևորել է Մետաքսի ճանապարհի նախագծի գործադրումը
ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը կարևորել է Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ECO) դերակատարությունը Մետաքսի ճանապարահ նախագծի գործադրման կապակցությամբ:
Երեքշաբթի փետրվարի 28-ին Պակիստանում կայացած (ECO)-ի անդամ երկների արտգործնախարարների նիստի շրջանակում Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Չինաստանի նախագահ Ժի Ջին Պինգի ներկայացրած առաջարկը մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծի վերաբերյալ մեծ քայլ է դեպի առաջ»:
«ECO-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ Չինաստանի կողմից առաջարկած նախագծի գործադրման ուղղությամբ». հավելել է Զարիֆը:
Փետրվարի 28-ին Իսլամաբադում կայացել է (ECO)-ի անդամ երկների արտգործնախարարների 22-րդ շրջանի նիստը:
Կազմակերպության հերթական նախագահությունը այս շրջանում հանձնվել է Պակիստանի վարչապետի խորհրդական Սերթաջ Ազիզին: