Իրանը ձգտում է ընդլայնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i55868-Իրանը_ձգտում_է_ընդլայնել_հարաբերությունները_Ֆրանսիայի_հետ
ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«Առկա է քաղաքական կամք Իրանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համաբերությունները խթանելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 14:31 Asia/Tehran
  • Իրանը ձգտում է ընդլայնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ

ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«Առկա է քաղաքական կամք Իրանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համաբերությունները խթանելու համար»:

Շաբաթ օրը՝ մարտի 4-ին, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը Ֆրանսիային համարում է քաղաքական ու տնտեսական ոլորտներում իր կարևոր գործընկերը։ Ավտոարդյունաբերության ոլորտում համատեղ ներդրումները կխթանեն երկու երկրների հարաբերությունների զարացումը»:

Զարիֆի համոզմամբ՝ երկու երկրների միջև տնտեական համագործակցության վերաբերյալ համատեղ հանձնաժողովների նիստերի անցկացումը կարևոր քայլ է  Իրան-Փարիզ հարաբերությունների ընդլայնման հարցում:

Ֆրանսիայի ֆինանասերի նախարարը հավաստիացրել է.«Ֆրանսիան ԵՄ-ի մի մասն է և իր ներդրումն է ունեցել ՀԳՀԾ-ի հաջողության համար»:

Անդրադառնալով երկու երկրի տնտեսական՝ այդ թվում ավիացիոն ու ավտոմոբիլային արդյունաբերությանը, Միշել Սապենը հավելել է.«Իրան-Ֆրանսիա տնտեական համագործակցության վերաբերյալ համատեղ հանձնաժողովների նիստերի անցկացումը ցույց տվեց, որ երկու երկրների միջև եղած համաձայնությունները շատ լավ են առաջ ընթանում»:

Իրանի պաշտոնյաների հետ հանդիպելու և բանակցելու համար Թեհրանում է գտնվում Ֆրանսիայի ֆինանսների նախարարը: