Իրանի ընտրությունների շտաբը սկսեց իր աշխատանքը
Շաբաթ երեկոյան ԻԻՀ ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի ներկայությամբ բացվեց Իրանի ընտրությունների գլխավոր շտաբը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` շտաբի բացումը կատարելուց հետո, ՆԳ նախարարն այցելեց շտաբի տարբեր բաժինները և ծանոթացավ Իրանի նախագահական և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունները միաժամանակ կազմակերպելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Հայտարարված ժամանակացույցի համաձայն` Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների արձանագրությունը տեղի կունենա մարտի 12-ից 16-ը՝ հնգօրյա ժամանակամիջոցում:
Այն թեկնածուները, որոնց արժանավորությունը կհաստատվի Պահապան խորհրդի կողմից, ընտրական քարոզարշավի ու իրենց ծրագրերի ներկայացման համար 20 օր ժամանակ կունենան:
Իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրությունների թեկնածուների արձանագրությունը տեղի կունենա մարտի 20-ից 26-ի ընթացքում:
Իսլամական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների քարոզարշավը կտևի 7 օր և սկսվելով մայիսի 11-ին կավարտի մայիսի 17-ին:
Միևնույն ժամանակ չորս ընտրատարածքներում տեղի են ունենալու միջնստաշրջանային ընտրություններ, որոնց թեկնածուների արձանագրության պաշտոնական ժամկետն ավարտվեց շաբաթ գիշեր:
Իրանի իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի, նախագահական 12-րդ շրջանի և իսլամական խորհրդարանի 10-րդ նստաշրջանի առաջին միջնստաշրջանային ընտրությունները տեղի կունենան առաջիկա մայիսի 19-ին: