Իրանը պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «ԻԻՀ-ն պատրատ է բնակչության նոր քաղաքականությունների մշակման նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության համար»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի երեկոյան Իրանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նոր ներկայացուցիչ Լեյլա Սիջի Ջուդանի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Թեհրանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նոր ներկայացուցչի ներկայությունը լավ առիթ է Իրանի համար, որպեսզի համագործակցելով հիմնադրամի ընթացիկ նախագծերում տարածաշրջանի այլ երկրների համար համագործակության լավ օրինակ ու ձևաչափ ստեղծի»:
Անդրադառնալով Իրանի ու Բնակչության հիմնադրամի համագործակցության լավ անցյալին, Զարիֆն ընդգծել է իսլամական երկրներում տիրող մշակութային արժեքների վրա հիմամվբ հիմնադրամի հետ առավել համագործակցության անհրաժեշտությունը:
Իրանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլա Սիջի Ջուդանը Թեհրանում իր ներկայությունը երկկողմ համագործակցությունները շարունակելու հարմար առիթ է համարեց և ասել, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պաշտպանում է բնակչության հետ կապված քաղաքականությունների ուղղությամբ Իրանի ազգային ռազմավարության նախագիծը:
Ի դեպ, Իրանի վիճակագրության կենտրոնի նախագահ Օմիդ Փարսան երկուշաբթի օրն ասաց. «Իրանական 1395 թվականի մարդահամրի համաձայն Իրանում բնակչության աճի սակը 1.24 տոկոս է եղել և բնակչության թիվը հասել է 79 միլիոն 36 հազար 270 հոգու»: