Զարիֆ.«Իրանը փորձում է ընդլայնել իր հարաբերություննրը հարևան երկրների հետ»
ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանքներ են արվել արտաքին քաղաքականության ոլորտում:
Մոհամեդ Ջավադ Զարիֆը մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով պաշտոնավարության ընթացքում ասիական, աֆրիկյան և լատինամերիկյան 58 երկրներ կատարած իր ուղևորությանը և արտաքին 84 պատվիրակությունների Իրան կատարարծ այցին, ասել է.-«Իրանի արտգործնախարարության օրակարգում դրված է բազմակողմանի քաղաքականություն վարելու ծրագիրը»:
Զարֆը հստակեցրել է.-«Իրանի արտգործնախարարությունը մեծ կարևորություն է տալիս մուսուլման և հարևան երկրների հետ հարաբերություններին»:
ԻԻՀ արտգործնախարարն ասել է.-«Ներկայումս Իրանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանային և հատկապես Սիրաիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում»: