Huffingtonpost.«Սաուդյան Արաբիան աշխարհում հովանավորում է ահաբեկչությունը»
Huffingtonpost ամերիկյան օրաթերթը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիան և վահաբականությունը աշխարհում ահաբեկչության իրական հովանավորն են»:
ԱՄՆ-ի արտգործնախարարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառված 61 խմբավորումների մեծ մասը վերահսկվում են վահաբականության կողմից կամ հովանավորվում են սաուդյան իշխանավորների կողմից:
Ամերիկյան այդ օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիան ռազմական ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումներին, այդ թվում ԻԼԻՊ-ին և Ալ-Նուսրայի ճակատին և դերակատար է անմեղ մարդկանց սպանության գործում:
«ԱՄՆ-ը պետք է վերջ դնի իր ոտնձգողական ու տարածամոլական քաղաքականություններին և այլևս աջակցություն չցուցաբերի ահաբեկչությունը հովանավորող պետություններին».-գրել է Huffingtonpost օրաթերթը:
Հոդվածում նշված է նաև, որ ԱՄՆ-ը չպետք է խրախուսի ծայրահեղական խմբերին վերահսկելու և ոչնչացնելու մասին Սաուդյան Արաբիայի կեղծ քայլերը և պետք է խիստ ընդդիմանա այն պետություններին, որոնք գաղտնի կերպով հովանավորում են ահաբեկչությունը::