Ղասեմի. Ուրիշների հարցերին չմիջամտելն ու բարի դրացիությունն Իրանի մշտական քաղաքականությունն են
(last modified Thu, 30 Mar 2017 08:33:40 GMT )
Մարտ 30, 2017 13:03 Asia/Tehran
  • Ղասեմի. Ուրիշների հարցերին չմիջամտելն ու բարի դրացիությունն Իրանի մշտական քաղաքականությունն են

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն արձագանքելով Հորդանանում գումարված Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությանն ասել է. «ԻԻՀ-ն այլ երկրների ներքին հարցերին միջամտելու կարիք չի զգում և բարի դրացիությունն ու ուրիշների հարցերին չմիջամտելն Իրանի մշտական քաղաքականությունն են»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հինգշաբթի օրը ցավ հայտնելով ու դժգոհելով Իրանի դեմ որոշ անհիմն հայտարարությունները կրկնվելու պատճառով, ընդգծել է. «Իրանը մինչ այսօր որպես սկզբունք և անվիճելի ու միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կանոն, հարգել է պետությունների ինքնիշխանության իրավունքն ու այլ երկրների ներքին հարցերին չի միջամտել»:

«Արաբական ու իսլամական որոշ երկրների ղեկավարներ տարածաշրջանի ու իսլամ աշխարհի գլխավոր խնդիրներով և իսլամական բոլոր երկրներին սպառնացող ընդհանուր վտանգով զբաղվելու փոխարեն, թշնամուն բարեկամից տարբերելու հարցում սխալ են թույլ տվել»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Անդրադառնալով իրանական եռյակ կղզիների կապակցությամբ հայտարարությանը, նա նշել է. «Այդ կղզիներն իրանական են ու իրանական էլ կմնան և այդ կապակցությամբ հայտարարությունների կրկնությունը չի կարող փոխել պատմական իրողությունները»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ հայտնելով որպես թշնամի Սիոնիստական ռեժիմն իսլամական Իրանով փոխարինելու որոշ ջանքերին, ընդգծել է. «Մուսուլմանների ու արաբների դեմ Սիոնիստական անօրինական, զավթիչ ու մանկասպան ռեժիմի տասնամյակներ տևած ոճրագործությունները չեն ջնջվելու տարածաշրջանի ժողովուրդների հիշողությունից  ու աշխարհի արթուն խիղճը դրանք չի մոռանալու»:

Պիտակ