Իրանի ԱԳ նախարարության գերակայություններն իրանական նոր տարում
https://parstoday.ir/hy/news/iran-i58324-Իրանի_ԱԳ_նախարարության_գերակայություններն_իրանական_նոր_տարում
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Քաղաքական ու անվտանգության ոլորտներում դիմադրողական տնտեսությունն աչքի տակ ունենալով հանդերձ, ՀԳՀԾ-ի գործադրումը և տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն իրանական 1396 թվականին Իրանի ԱԳ նախարարության գերակայություններն են լինելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 03:19 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարության գերակայություններն իրանական նոր տարում

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Քաղաքական ու անվտանգության ոլորտներում դիմադրողական տնտեսությունն աչքի տակ ունենալով հանդերձ, ՀԳՀԾ-ի գործադրումը և տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն իրանական 1396 թվականին Իրանի ԱԳ նախարարության գերակայություններն են լինելու»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը ԻԻՀ ԱԳ նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իրանական 1396 թվականը մեծապատիվ առաջնորդի կողմից «Դիմադրողական տնտեսություն, արտադրություն-զբաղվածություն» կոչվելուն, ասել է. «Այս անվանակոչությունը պահանջում է ԻԻՀ ԱԳ նախարարության անձնակազմի կրկնապատիկ ջանքը»:

«ԻԻՀ ԱԳ նախարարության գլխավոր նպատակը «Դիմադրողական տնտեսություն, արտադրություն-զբաղվածություն» կարգախոսի իրագործման ճամբին առկա արգելքների վերացումն է»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը, հավելելով, որ Իրանի արտաքին դիվանագիտության գերատեսչությունն ընթացիկ տարում այս կարգախոսի իրագործման համար համաշխարհային նպաստավոր պայմաններ պիտի ստեղծի:

ԻԻՀ ԱԳ նախարարը ՀԳՀԾ-ի հետ կապված նշել է. «ՀԳՀԾ-ում Իրանի՝ նախկին պայմաններին վերադառնալու գործընթացը շատ ավելի արագ է լինելու դիմացի կողմի շրջափակումների վերականգնման գործընթացից»:

«Եթե ամերիկացիները ոտնահարեն ՀԳՀԾ-ն կամ դա չգործադրեն Իրանի վերադարձը նախկին պայմաններին լինելու է չափազանց արագ ու նույնիսկ գերազանցելու է նախկին մակարդակը»,-ընդգծել է Զարիֆը: