Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ԻԻՀ ԱԳ նախարարը Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում իրականացված ահաբեկչական պայթյունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարցեր:
Հաղորդագրության մեջ ընդգծված է, որ Զարիֆը Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին ու կառավարությանը:
Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները նաև պատրաստակամություն են հայտնել համագործակցել Մոսկվայում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ընթացքում ստորագրված համաձայնագրերի գործադրման ուղղությամբ:
Մարտի 27-ին, Հասան Ռոհանիի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ ԻԻՀ նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի ու վարչապետ հետ:
Իրանն ու Ռուսաստանը տարբեր բնագավառներում համագործակցության 14 փաստաթղթեր են ստորագրել: