Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i58434-Իրանի_ու_Ռուսաստանի_ԱԳ_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
ԻԻՀ ԱԳ նախարարը Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում իրականացված ահաբեկչական պայթյունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 06:47 Asia/Tehran
  • Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԻԻՀ ԱԳ նախարարը Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում իրականացված ահաբեկչական պայթյունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարցեր:

Հաղորդագրության մեջ ընդգծված է, որ Զարիֆը Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին ու կառավարությանը:

Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները նաև պատրաստակամություն են հայտնել համագործակցել Մոսկվայում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ընթացքում ստորագրված համաձայնագրերի գործադրման ուղղությամբ:

Մարտի 27-ին, Հասան Ռոհանիի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ ԻԻՀ նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի ու վարչապետ հետ:

Իրանն ու Ռուսաստանը տարբեր բնագավառներում համագործակցության 14 փաստաթղթեր են ստորագրել: