Մաշհադ քաղաքում տեղի է ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ
https://parstoday.ir/hy/news/iran-i58442-Մաշհադ_քաղաքում_տեղի_է_ունեցել_6_բալ_ուժգնությամբ_երկրաշարժ
Ռիխտերի սանդղակով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժն այսօր ցնցել է Իրանի հյուսիս-արևելյան Խոռասան Ռազավի նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 05, 2017 11:56 Asia/Tehran
  • Մաշհադ քաղաքում տեղի է ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Ռիխտերի սանդղակով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժն այսօր ցնցել է Իրանի հյուսիս-արևելյան Խոռասան Ռազավի նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքը:

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:40-ին, Մաշհադի հարավ-արևելքում գտնվող  Սեֆիդ Սանգ տարածքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է գետնի մակերեսից  10կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Մաշհադ քաղաքում ու դրան հաջորդել են մի քանի հետցնցումներ:

Փրկարարական ուժերը Մաշհադ քաղաքում պատրաստ դրության են բերվել:

Մինչ այս պահը երկրաշարժի պատճառած հավանական վնասների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել:

Սեյսմիկ ցնցումների գրանցման կենտրոնի հաղորդման համաձայն` 6  բալ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել են 3 և 4.7 բալ ուժգնությամբ ցնցումները: