«Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը բխում է ահաբեկիչների շահերից».Շամխանի
https://parstoday.ir/hy/news/iran-i58836-Սիրիայի_վրա_ԱՄՆ_ի_հարձակումը_բխում_է_ահաբեկիչների_շահերից_.Շամխանի
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական ոտնձգությունը համարել է քաղաքական դաշտում Սիրիայի իշխանությունների հաղթանակի ապացույց և ահաբեկիչներին ոգեշնչման ուղղությամբ արված քայլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 08:35 Asia/Tehran
  • «Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը բխում է ահաբեկիչների շահերից».Շամխանի

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական ոտնձգությունը համարել է քաղաքական դաշտում Սիրիայի իշխանությունների հաղթանակի ապացույց և ահաբեկիչներին ոգեշնչման ուղղությամբ արված քայլ:

Սիրիայի ազգային անվտանգության կառույցի նախագահ ՝ գեներալ Ալի Մամլուքի հետ ունեցած հեռախոսազրույցում, Ալի Շամխանին կարևորել է Սիրիայի կառավարությանն  ու ժողովրդին ԻԻՀ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը : Շամխանին նաև նշել է , որ Իրանը սիրիացիներին սատարելու են նաև արտասահմանից հովանավորվող ահաբեկիչների կործանման և անվտանգության հաստատման հարցում:

«Միջազգային փաստահավաք խումբ կյանքի կոչվելու դեպքում, ԱՄՆ-ի համար միջազգային անվտանգության դեմ ուղղված նոր խայտառակ փաստեր են ջրի երես դուրս գալու»-հավաստել է Շամխանին:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի ասածով, Իրանը, Ռուսաստանը և Սիրիան համատեղ համագործակցության մեծ ցանկություն ունեն և Հալեպի ազատագրումը և բնակիչների քաղաք վերադարձն արդյունքն էր այդ համագործակցության:

Գեներալ Ալի Մամլուքը բարձր է գնահատել ահաբեկչական խմբավորումների ու նրանց աջակիցների դեմ Սիրիայի ժողովրդի դիմադրությանը ցուցաբերվող Իրանի աջակցությունը: