ԻԻՀ ԱԳՆ.«Միջուկային էներգիա ունենալու Իրանի իրավունքը դարձել է դիվանագիտական իրականություն»
Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Միջուկային էներգիայի իրավունքը մեր անօտարելի իրավունքն է» կարգախոսն այսօր վերածվել է տեխնիկական, իրավական ու դիվանագիտական իրականության»:
Այսօր Instagram-ի իր էջում, անդրադառնալով Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված միջոցառմանը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Իրանի միջուկային էներգիայի գիտնականների ձեռքբերումները, այդ թվում «IR8» ցենտրիֆուգներին գազի ներարկումը, քարածխի ցենտրիֆուգների շահագործումը և ռադիոդեղերի ամենաարդիական հոսքագծի բացումը մեծ պատիվ են բերել մեր երկրին»:
Ապրիլի 9-ին Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա առիթով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ տեղի է ունեցել Իրանի միջուկային երկու ձեռքբերումների և երեք միջուկային կենտրոնների շնորհանդեսը:
Իրանում ապրիլի 9-ը(ֆարվարդինի 20) հռչակվել է Միջուկային տեխնոլոգիաների ազգային օր: