Զարիֆը կարևորել է Խան Շեյխունի դեպքի վերաբերյալ միջազգային փաստահավաք կոմիտե կյանքի կոչելը
ԻԻՀ արտգործնախարարը կարևորել է Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխունի դեմ կասկածելի քիմիական հարձակման դեպքի վերաբերյալ միջազգային փաստահավաք կոմիտե կյանքի կոչելը:
Սիրիայի վերջին զարգացումների և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Իտալիայի, Քուվեյթի և Թուրքիայի արտգործնախարարների հետ:
Այդ հեռախոսազրույցների ընթացքում կարևորել է Խան Շեյխունի դեպքի վերաբերյալ միջազգային փաստահավաք կոմիտե կյանքի կոչվելը:
Ապրիլի 4-ին, Իդլիբում տեղի ունեցած կասկածելի քիմիական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ և շուրջ 400-ը վիրավորվել են:
Մեծ թվով փորձագետներ համոզված են, որ այդ հարձակման մեջ Սիրիայի կառավարությանը մեղադրելը, փորձ է հանրային կարծիքի ուշադրությունն իրողությունից շեղելու և ահաբեկիչների դիմաց Սիրիայի բանակի տարած հաղթանակները քողարկելու նպատակով: Սիրիայի կառավարությունը մերժում է այդ մեղադրանքը: