Զարիֆը ժամանել է Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/iran-i59290-Զարիֆը_ժամանել_է_Մոսկվա
ԻԻՀ ԱԳ նախարարն իր ռուս պաշտոնակցի հրավերով և Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ եռակողմ նստաշրջանին մասնակցելու նպատակով ժամանել է Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2017 08:04 Asia/Tehran
  • Զարիֆը ժամանել է Մոսկվա

ԻԻՀ ԱԳ նախարարն իր ռուս պաշտոնակցի հրավերով և Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ եռակողմ նստաշրջանին մասնակցելու նպատակով ժամանել է Մոսկվա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, մի պատվիրակության ընկերակցությամբ ժամանել է Մոսկվա: Այցի ընթացքում Զարիֆն իր ռուս պաշտոնակցի և Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմի հետ կմասնակցի Սիրիայի վերջին զարգացումների քննարկմանը նվիրված նիստին:

Մոսկվայում սպասվող նստաշրջանում քննարկումների գլխավոր առանքներից են լինելու Սիրիայի պայմաններն ու այդ երկրում վերջին զարգացումները, ինչպես նաև Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված համադրված ջանքերը:

Եռակողմ այս նստաշրջանը հաջորդում է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման պատրվակով Հոմս նահանգում գտնվող ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի վերջին հրթիռային հարձակմանը:

Նստաշրջանին առընթեր Զարիֆն իր ռուս պաշտոնակցի հետ քննարկելու է երկու երկրի օրակարգում գտնվող ու կողմերին հետաքրքրող հարցեր:

Ուրբաթ օրը Մոսկվայում սպասվող եռակողմ նստաշրջանը Սիրիայի հարցով ու այդ երկրում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Զարիֆ-Լավրով-Մոաալեմ երրորդ խորհրդացությունն է համարվում:

2016 թվականի հոկտեմբերին Մոսկվան հյուրընկալեց Սիրիայի ճգնաժամի առանցքայնությամբ Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի ԱԳ նախարարների նստաշրջանը: