Ռոհանի.«Աշխարհի որոշ բանակներ հովանավորում են ահաբեկչությունն ու հեղաշրջումը»
«Աշխարհի որոշ երկրների բանակների անունը հիշեցնում է այլ երկրների ներքին հարցերում միջամտություն, ցեղասպանության, ահաբեկչության հովանավորություն, ժողովրդի կարծիքների և օրենքի անտեսում, սակայն ԻԻՀ բանակը միշտ բարի է հիշվում»,-ասել է ԻԻՀ նախագահը:
Երեքշաբթի առավոտյան, Թեհրանում ԻԻՀ բանակի մեծարման միջոցառման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի բանակը հիշեցնում է կարգապահություն, հավատք, երկրի օրինական պաշտպանություն և օրենքի հարգում ու ազգային շահերի ապահովում:
«Իրանը միշտ ցանկացել է հեռու մնալ լարվածությունից, սակայն զգոն է եղել օտարների դավադրությունների դիմաց և բարձրացրել է իր պաշտպանական կարողությունը»,-ասել է նախագահ Հասան Ռոհանին:
Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը ցույց են տվել, թե ինչպիսի վճռակամությամբ են ոտնձգիչներից պաշտպանելու երկիրը:
Նշելով, որ Իրանի բանակը լցված է հավատքով, վեհ իդեալներով ու զոհողությամբ, նախագահ Ռոհանին հավաստիացրել է, որ ոչ մի ուժ, սարքավորում ու հնարավորություն չի կարող փոխարինել ԻԻՀ զինված ուժերի հավատքին ու վեհ նպատակին:
Երեքշաբթի, ապրիլի 18-ին՝ ԻԻՀ բանակի օրը, շքերթ են անցկացրել Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ռազմաօդային ու ցամաքային ուժերի բոլոր ստորաբաժանումները: