Թեհրանում մեկնարկել է Սիրիայի խաղաղության փորձագիտական նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i59612-Թեհրանում_մեկնարկել_է_Սիրիայի_խաղաղության_փորձագիտական_նիստը
Ղազախստանի Աստանայի նիստի շրջանակում, երեքշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է Սիրիայի խաղաղության փորձագիտական նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 07:32 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է Սիրիայի խաղաղության փորձագիտական նիստը

Ղազախստանի Աստանայի նիստի շրջանակում, երեքշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է Սիրիայի խաղաղության փորձագիտական նիստը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի խաղաղության փորձագիտական նիստի օրակարգում դրված է հրադադարի ամրապնդման շուրջ բանակցությունը: Նիստին ներկա են փորձագետներ Իրանից, Ռուսաստանից, Թուրքիայից և ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Իրանի, Ռուսաստանի և Թորքիայի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Սիրիայի խաղաղության մասին բանակցությունները մինչ օրս երեք անգամ կայացել են Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում: Նիստերին մասնակցել են Սիրիայի կառավարության և զինված խմբավորումների պատվիրակություններ, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ՝ Ստեֆան դե Միստուրան:

Սիրիայի մասին չորրորդ նիստը կայանալու է մայիսի 3-ին և 4-ին, Աստանայում: