Սալեհի.«Առաջիկա շաբաթ կստորագրվի Չինաստանի հետ Արաքի ռեակտորի վերանախագծման վերջնական պայմանագիրը»
Նշելով, որ արդեն ստորագրվել է Չինաստանի հետ Արաքի ռեակտորի վերանախագծման մասին նախնական պայմանագիրը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Այս պայմանագրի վերջնական ստորագրումը տեղի կունենա առաջիկա շաբաթ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ երեքշաբթի օրն ընդգծելով, որ Իրանն ստանձնել է Արաքի ռեակտորի նախագծման պատասխանատվությունը, Ալի Աքբար Սալեհին հստակեցրել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրում հանձնարարվել է, որ կողմերը խորհրդակցեն նաև ծախսերի վերաբերյալ, բայց առայժմ Իրանը նախնական աշխատանքներն է կատարում»:
Նշելով, որ Արաքի ռեակտորի նոր նախագիծը միջուկային արդյունաբերությունում հատուկ դիրք է ապահովելու Իրանի Իսլամական Հանրապետության համար, Սալեհին հավելել է.«Ռեակտորի նախագծումից և այդ արդյունաբերությունը զարգացած երկրների կողմից հաստատվելուց հետո, այդ ռեակտորը կընդգրկվի զարգացած սարքավորումների շարքին»:
2017 թվականի ապրիլի 13-ին Արաքի ռեակտորի վերանախագծման նախնական պայմանագիրն ստորագրվել է Պեկինում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և Չինական ընկերության միջև: