Գեներալ Դեհղան.«Ահաբեկիչները ամերիկյան զենքերով ոճիր են գործում»
https://parstoday.ir/hy/news/iran-i59764-Գեներալ_Դեհղան._Ահաբեկիչները_ամերիկյան_զենքերով_ոճիր_են_գործում
Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Այսօր թաքֆիրական-վահաբիական ահաբեկիչները ամերիկյան զենքերով ու զինտեխնիկայով ոճիրներ են գործում աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես Սիրիայում ու Իրաքում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 14:13 Asia/Tehran
  • Գեներալ Դեհղան.«Ահաբեկիչները ամերիկյան զենքերով ոճիր են գործում»

Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Այսօր թաքֆիրական-վահաբիական ահաբեկիչները ամերիկյան զենքերով ու զինտեխնիկայով ոճիրներ են գործում աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես Սիրիայում ու Իրաքում»:

Արձագանքելով տարածաշրջանի երկրների ներքին գործերին Իրանի միջամտության կապակցությամբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար՝ Ջեյմս Մատիսի հակաիրանական հայտարարությանը,Բրիգադային գեներալ՝ Հոսեյն Դեհղանը հավելել է.«Իրանի հասցեին նման մեղադրանք հնչեցնելով, ԱՄՆ-ն փորձում է իրեն փրկել այն ճահիճներից, որ այդ երկրի նախկին պետայրերը իրենց անխոհեմ քայլերով  ստեղծել են Վիետնամի, Իրաքի, Սոմալիի , Աֆղանստանի, վերջերս էլ Սիրիայի, ու Եմենի դեմ սանձազերծած պատերազմների և հակամարդկային քայլերի ու պատերազմական ոճրագործությունների հետևանքով:

 Գեներալ Դեհղանը  հստակեցրել է. «ԱՄՆ ղեկավարներն ավելի լավ է փորձեն իրենց ներքին խնդիրները լուծել, ոչ թե Կորեական թերակղզում և Միջին Արևելքում նոր ճգնաժամ ստեղծելու  և պատերազմ սանձազերծելու մասին մտածեն»: 

Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է.«Եմենի ժողովուրդը ,որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ և ԱՄՆ-ի հովանավորությամբ այսպես կոչված արաբական կոալիցիայի կողմից հարձակման է ենթարկվել, ապավինելով իր ուժերին կանգնել է այդ կոալիցիայի ու նրա հովանավորների դեմ, և մինչ այժմ ձախողման է մատնել նրանց չարանենգ նպատակները»: