Զարիֆ. Ամերիկացիների հակաիրանական շրջափակումներն անօգուտ են
https://parstoday.ir/hy/news/iran-i59890-Զարիֆ._Ամերիկացիների_հակաիրանական_շրջափակումներն_անօգուտ_են
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Այն ինչի կարիքն այսօր ամերիկացի պաշտոնատարներն առավել քան երբևէ ունեն, Իրանի ներկա վիճակն ընդունելը Իրանի նկատմամբ հարգալից վերաբերմունքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 07:04 Asia/Tehran
  • Զարիֆ. Ամերիկացիների  հակաիրանական շրջափակումներն անօգուտ են

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Այն ինչի կարիքն այսօր ամերիկացի պաշտոնատարներն առավել քան երբևէ ունեն, Իրանի ներկա վիճակն ընդունելը Իրանի նկատմամբ հարգալից վերաբերմունքն է»:

Հինգշաբթի օրը, պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարի  հայտարարություններին, ընդգծել է.«Ամերիկացիները պետք է ծանոթ լինեն պատմությանն ու հատկապես անցած տասնամյակի զարգացումների ընթացքին, երբ Իրանի ու իրանցիների նկատմամբ շրջափակումների, սպառնալիքի ու թշնամության լեզվից օգտվելով, որևէ արդյունքի չեն հագել ու չեն հանգելու»:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի ստանձնած պարտավորությունների իրագործման կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարի հակասական հայտարարություններին, ընդգծել է. «ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները չեն կարող քողարկել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության կապակցությամբ այդ երկրի  խոստովանությունը»:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեքշաբթի օրը հաստատեց ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը: Նա սակայն ասաց, որ Վաշինգտոնը ցանկանում է վերանայել Թեհրանի դեմ չեղարկված շրջափակումները:

«ԱՄՆ-ն պիտի իմանա, որ այլևս անկարող է միջազգային հանրությանն ապակողմնորոշել անհիմն մեղադարնքներով, որոնց անհիմն լինելն ապացուցվեց Իրանի «Փի Էմ Դի»-ի գործն ԱԷՄԳ-ի կողմից փակվելու արդյունքում»,-հավելել է Զարիֆը: