Զարիֆ. Ամերիկացիների հակաիրանական շրջափակումներն անօգուտ են
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Այն ինչի կարիքն այսօր ամերիկացի պաշտոնատարներն առավել քան երբևէ ունեն, Իրանի ներկա վիճակն ընդունելը Իրանի նկատմամբ հարգալից վերաբերմունքն է»:
Հինգշաբթի օրը, պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններին, ընդգծել է.«Ամերիկացիները պետք է ծանոթ լինեն պատմությանն ու հատկապես անցած տասնամյակի զարգացումների ընթացքին, երբ Իրանի ու իրանցիների նկատմամբ շրջափակումների, սպառնալիքի ու թշնամության լեզվից օգտվելով, որևէ արդյունքի չեն հագել ու չեն հանգելու»:
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի ստանձնած պարտավորությունների իրագործման կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարի հակասական հայտարարություններին, ընդգծել է. «ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները չեն կարող քողարկել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության կապակցությամբ այդ երկրի խոստովանությունը»:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեքշաբթի օրը հաստատեց ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը: Նա սակայն ասաց, որ Վաշինգտոնը ցանկանում է վերանայել Թեհրանի դեմ չեղարկված շրջափակումները:
«ԱՄՆ-ն պիտի իմանա, որ այլևս անկարող է միջազգային հանրությանն ապակողմնորոշել անհիմն մեղադարնքներով, որոնց անհիմն լինելն ապացուցվեց Իրանի «Փի Էմ Դի»-ի գործն ԱԷՄԳ-ի կողմից փակվելու արդյունքում»,-հավելել է Զարիֆը: