Զարիֆ. Ամերիկացիների կողմից Իրանի դեմ սպառնալիքներ ուղղելն անօգուտ է
https://parstoday.ir/hy/news/iran-i59952-Զարիֆ._Ամերիկացիների_կողմից_Իրանի_դեմ_սպառնալիքներ_ուղղելն_անօգուտ_է
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել . «ԱՄՆ-ի պետայրերը պետք է իմանան, որ Իրանի հետ սպառնալիքի ու շրջափակումների լեզվով խոսելով, արդյունքի չեն հասնելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2017 03:06 Asia/Tehran
  • Զարիֆ. Ամերիկացիների կողմից Իրանի դեմ սպառնալիքներ ուղղելն անօգուտ է

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել . «ԱՄՆ-ի պետայրերը պետք է իմանան, որ Իրանի հետ սպառնալիքի ու շրջափակումների լեզվով խոսելով, արդյունքի չեն հասնելու»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում ասել է. «ԱՄՆ-ի պետայրերը պետք է գիտակցեն, որ Իրանի հետ շրջափակումների ու սպառնալիքի լեզվով խոսելով արդյունքի չեն հասնելու»:

«ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մի օր նամակ է հղում այդ երկրի Կոնգրեսին և հայտարարում է, որ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր բոլոր պարտավորությունները, միևնույն ժամանակ հակասական հայտարարություն կատարելով Իրանին միջուկային հարցող մեղադրանք է ուղղում և ՀԳՀԾ-ն Իրանին բռնատուրք վճարելու համար կայացած համաձայնություն է անվանում»,-հավելեց Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարը Թիլերսոնին կոչ է արել դաս քաղել ԻԻՀ-ի դեմ թշնամական քաղաքականություն վարելու հարցում այդ երկրի նախկին պետայրերի ձախողումից ու փակուղում հայտնվելուց:

Զարիֆը ՀԳՀԾ-ն Իրանի ու տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ-ի լիովին սխալ քաղաքականություններն այդ երկրի նախկին պետայրերի կողմից վերատեսության ենթարկվելու արդյունքը համարեց և ընդգծեց. «ԱՄՆ-ն այլևս անկարող է միջազգային հանրությանն ապակողմնորոշել այնպիսի անհիմն հավակնություններով, որոնց ստահոդությունն ապացուցվեց Իրանի միջուկային գործը ԱԷՄԳ-ի կողմից փակվելու ընթացքում»: