Զարիֆ. Ամերիկացիների կողմից Իրանի դեմ սպառնալիքներ ուղղելն անօգուտ է
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել . «ԱՄՆ-ի պետայրերը պետք է իմանան, որ Իրանի հետ սպառնալիքի ու շրջափակումների լեզվով խոսելով, արդյունքի չեն հասնելու»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում ասել է. «ԱՄՆ-ի պետայրերը պետք է գիտակցեն, որ Իրանի հետ շրջափակումների ու սպառնալիքի լեզվով խոսելով արդյունքի չեն հասնելու»:
«ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մի օր նամակ է հղում այդ երկրի Կոնգրեսին և հայտարարում է, որ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր բոլոր պարտավորությունները, միևնույն ժամանակ հակասական հայտարարություն կատարելով Իրանին միջուկային հարցող մեղադրանք է ուղղում և ՀԳՀԾ-ն Իրանին բռնատուրք վճարելու համար կայացած համաձայնություն է անվանում»,-հավելեց Զարիֆը:
ԻԻՀ ԱԳ նախարարը Թիլերսոնին կոչ է արել դաս քաղել ԻԻՀ-ի դեմ թշնամական քաղաքականություն վարելու հարցում այդ երկրի նախկին պետայրերի ձախողումից ու փակուղում հայտնվելուց:
Զարիֆը ՀԳՀԾ-ն Իրանի ու տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ-ի լիովին սխալ քաղաքականություններն այդ երկրի նախկին պետայրերի կողմից վերատեսության ենթարկվելու արդյունքը համարեց և ընդգծեց. «ԱՄՆ-ն այլևս անկարող է միջազգային հանրությանն ապակողմնորոշել այնպիսի անհիմն հավակնություններով, որոնց ստահոդությունն ապացուցվեց Իրանի միջուկային գործը ԱԷՄԳ-ի կողմից փակվելու ընթացքում»: