Իրանն ու Վրաստանը համագործակցության հինգ փաստաթուղթ են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i59974-Իրանն_ու_Վրաստանը_համագործակցության_հինգ_փաստաթուղթ_են_ստորագրել
Իրանն ու Վրաստանը տարբեր բնագավառներում համագործակցության հինգ փաստաթուղթ են ստորագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2017 08:51 Asia/Tehran
  • Իրանն ու Վրաստանը համագործակցության հինգ փաստաթուղթ են ստորագրել

Իրանն ու Վրաստանը տարբեր բնագավառներում համագործակցության հինգ փաստաթուղթ են ստորագրել:

Թեհրանում Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումից ու խորհրդակցությունից հետո, երկու երկրները կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության, սպորտի և երիտասարդության հարցերի ու նաև արդյունաբերության բնագավառներում համագործակցության հինգ փաստաթուղթ և համատեղ մի հաղորդագրություն են ստորագրել:

Իրանի ու Վրաստանի մասնավոր բաժինները Վրաստանում զտարանային համալիր կառուցելու և սալիկի ու կերամիկայի արտադրության գործարան հիմնելու երկու փոխհուշագիր են ստորագրել:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին  քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով, շաբաթ առավոտյան ժամանել է Թեհրան: