Ջահանգիրի.«Իրանը և Վրաստանն ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ այսօր Թեհրանում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Էսհաղ Ջահանգիրին նշել է.«Երկու երկրների միջև համագործակցության փաստաթղթերի ստորագրումը վկայում է երկկողմ հարաբերություններն ընդլայնելու վճռակամության մասին»:
Անդրադառնալով Իրանի և Վրաստանի միջև տնտեսական, քաղաքական ու մշակութային համագործակցությունների ընդլայնմանը, Էսհաղ Ջահանգիրին հստակեցրել է.«Հյուսիս-հարավ միջանցքը և Իրանի, Հայաստանի, Վրաստանի կամ Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Սև ծովին Պարսից ծոցի միացնելը եղել են կողմերի բանակցության թեմաները»:
Նա նշել է, որ նաև բանակցություններ են տեղի ունեցել էներգետիկ միջանցքի և Ռուսաստանի, Վրաստանի ,Հայաստանի ու Իրանի միջև էլեկտրացանցի ստեղծման վերաբերյալ:
Վրաստանի վարչապետն ասել է.«Երկու երկրների մասնավոր սեկտորների տնտեսական համագործակցության ճանապարհին առկա խոչընդոտները վերանալու են»: