Վիեննայում ստորագրվել է Արաքի ռեակտորի վերանախագծման մասին պայմանագիրը
Կիրակի օրը Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ԻԻՀ ներկայացուցչության նստավայրում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և չինական ընկերությունների միջև ստորագրվել է Արաքի ծանր ջրի ռեակտորի վերանախագծման մասին պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը՝ ըստ պայմանագրի՝ չինական կողմը վերանայում ու հաստատում է իրանցի մասնագետների կողմից ռեակտորի նոր նախագծումը, որը համապատասխանում է միջազգային անվտանգության չափանիշներին:
Վերջնական փաստաթղթի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է նախագծի տեր երկիր և Չինաստանը որպես Իրանի և «5+1» խմբի միջև հարցերի համադրող երկիր:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ավելի վաղ ասել էր.«Միջուկային արդյունաբերության ոլորտում Արաքի ռեակտորի նոր նախագիծը հատուկ դիրք է ապահովում Իրանի համար»:
Սալեհին ընդգծել է.«Արաքի ռեակտորի նախագծումից և զարգացած երկրների կողմից դրա հաստատումից հետո, այս ռեակտորը կդիտվի, որպես արդիական սարքավորում այս բնագավառում»: