Զարիֆ.«Հնագույն քաղաքակրթությունները երկխոսության տարածման պատասխանատուներն են»
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Հնագույն քաղաքակրթությունների ժառանգորդներն ունեն պատմական պատասխանատվություն՝ համաշխարհային քաղաքականություններից նոր ձևաչափ ստեղծելու նպատակով փոխադարձ հարգանքի հիմամբ երկխոսության տարածման և համընդհանուր գործակցության ապահովման գործում»:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները» թեմայով համաժողովում ունեցած ելույթում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ի ստեղծումը արժեքավոր ու արժանավայել քայլ է ժամանակակից աշխարհում քաղաքակրթությունների դերը պաշտոնապես ճանաչելու ուղղությամբ»:
«Մարդկային հասարակությունն այսօր կանգնած է ընդհանուր մարտահրավերների՝ այդ թվում կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանման, աղքատության վերացման և ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցերի առջև»,հստակեցրել է Զարիֆը:
Նշելով, որ այս ընդհանուր մարտահրավերներն ունեն բազմակողմ լուծում, Զարիֆն ասել է.«Հնագույն քաղաքակրթությունների ժառանգորդները պետք է պատմական խոր ըմբռնումով դեմ գնան ներկայումս տարածված ձևաչափերին, որոնք աշխարհում արյունահեղության, բռնության, ծայրահեղականության ու թերզարգացվածության պատճառ են դարձել»: