Իրանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 103 երկրներում
https://parstoday.ir/hy/news/iran-i60344-Իրանի_նախագահական_ընտրությունները_տեղի_կունենան_103_երկրներում
Արտասահմանում Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները վերահսկող կոմիտեի նախագահն ասել է. «Իրանի նախագահական առաջիկա ընտրությունները կազմակերպվելու են 103 երկրներում, 132 ներկայացուցչություններում և արտասահմանում գտնվող 279 ընտրատեղամասերում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 26, 2017 13:27 Asia/Tehran
  • Իրանի նախագահական ընտրությունները տեղի կունենան  103 երկրներում

Արտասահմանում Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները վերահսկող կոմիտեի նախագահն ասել է. «Իրանի նախագահական առաջիկա ընտրությունները կազմակերպվելու են 103 երկրներում, 132 ներկայացուցչություններում և արտասահմանում գտնվող 279 ընտրատեղամասերում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Հասան Ղաշղավին չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարելով, որ արտասահմանում բնակվող 2 միլիոն 500 հազար իրանցիներ լրացնում են ընտրություններին մասնակցելու պայմաններն, ասել է «Մայիսի 19-ին նախատեսված Իրանի նախագահական ընտրությունները, դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառով,  չեն կազմակերպվելու Կանադայում»:

Ղաշղավին անդրադառնալով Կանադայում 400 հազար իրանցիների ներկայությանն ընդգծել է. «Իրանը պաշտոնական նոտա հղելով ՄԱԿ-ում Կանադայի ներկայացուցչության գրասենյակ. պահանջել է ընտրություններն այդ երկրում կազմակերպելու հնարավորություն ստեղծել»:

«Իրանը հայտարարել է, որ հարգելով ժողովրդավարությունը և քաղաքացիական իրավունքներն, ԻԻՀ նախագահական ընտրությունները Կանադայում կազմակերպելու հնարավորություն պիտի ստեղծել»,-հավել է Ղաշղավին: