Զարիֆ.«Իրանի դիվանագիտական ապարատը հետևում է Պակիստանի սահմանին իրանցի սահմանապահների սպանության հարցին»
Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է.«Իրանի դիվանագիտական ապարատը ոչ մի ջանք չի խնայի դիվանագիտական ճանապարհով իրանցի սահմանապահների սպանության հարցին հետամուտ լինելու և ահաբեկիչներին պատժելու համար»:
Այսօր հղած ուղերձում, Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ցավակցություն է հայտնել Պակիստանի սահմանին «Ջեյշ-օլ-զոլմ» ահաբեկչական-թաքֆիրական խմբավորման գործակալների կողմից իրանցի սահմանապահների նահատակվելու կապակցությամբ:
Չորեքշաբթի գիշեր Պակիստանի հետ Իրանի սահմանային զրո կետում ահաբեկիչների դարանակալ գործողության հետևանքով նահատակվել են Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի «Միր Ջավե» սահմանային զրո կետի 10 սահմանապահներ, որոնք պարեկություն էին իրականացնում տարածքում: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ-օլ-զոլմ» թաքֆիրական խմբավորումը:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Պակիստանի կառավարությունը պետք է պատասխան տա իր տարածքում ահաբեկչական խմբավորման գործակալների ներկայության և նրանց հակաիրանական գործողությունների համար»:«Ահաբեկչական այս քայլի պատասխանատվությունը ծանրանում է Պակիստանի կառավարության ուսերին», ասել է Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը:
Հինգշաբթի օրը ցավակցություն հայտնելով իրանցի սահմանապահների նահատակվելու կապակցությամբ, Բահրամ Ղասեմին նշել է.«Իրանի ու Պակիստանի սահմանին զինված ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումների կողմից ահաբեկչական գործողությունների իրականացումը դատապարտելի և անընդունելի է»: