Զարիֆ.«Պարսից ծոցը չպետք է դառնա համաշխարհային հակամարտությունների վայր»
Իրանի ԱԳ նախարարը ասել է.«Ապրիլի 30-ն այն օրն է,երբ Պորտուգալիայի ուժերը դուրս եկան Իրանի հարավային ափերից, ուստի այս օրը պատեհ առիթ է նշելու և տոնելու գաղութարարների և օտարերկրյա ուժերի տարածաշրջանից դուրս գալը»:
Ապրիլի 30-ին Իրանում նշվում է Պարսից ծոցի ազգային օրը:
Ընդգծելով, որ Պարսից ծոցի տարածաշրջանը շարունակում է տառապել գերտերությունների միջամտությունների պատճառով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Պարսիցծոցյան երկրները կարող են փոխադարձ գործակցությամբ ապահովել իրենց շահերը և պաշտպանվել սպառնալիքներից»:
«Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի հիմամբ ճգնաժամերի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանի ընդհանուր պայմանների բարելավման ուղղությամբ աշխատելը անհրաժեշտություն է»․ ասել է Զարիֆը:
Նրա խոսքերով՝ Իրանն ապավինելով իր ազգային հզորությանը և կարևորելով հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումը, ցանկանում է երկխոսության միջոցով կարգավորել ճգնաժամերը և ապահովել ընդհանուր շահերը: