ԻԻՀ ԱԳ նախարարն Իսլամաբադում խորհրդակցություն է անցկացրեր Պակիստանի ՆԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i60920-ԻԻՀ_ԱԳ_նախարարն_Իսլամաբադում_խորհրդակցություն_է_անցկացրեր_Պակիստանի_ՆԳ_նախարարի_հետ
ԻԻՀ ԱԳ նախարարն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի ՆԳ նախարար Չուդրի Նեսար Ալիխանի հետ: Կողմերը զրուցել են տարբեր, այդ թվում նաև անվտանգության հետ կապված հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2017 07:31 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարն Իսլամաբադում խորհրդակցություն է անցկացրեր Պակիստանի ՆԳ նախարարի հետ

ԻԻՀ ԱԳ նախարարն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի ՆԳ նախարար Չուդրի Նեսար Ալիխանի հետ: Կողմերը զրուցել են տարբեր, այդ թվում նաև անվտանգության հետ կապված հարցերի շուրջ:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ով Իրանի հետ Պակիստանի սահմանի մերձակայքում իրականացված ահաբեկչական հարձակման հարցին  հետամուտ լինելու նպատակով մեկնել է Իսլամաբադ, չորեքշաբթի օրը հանդիպել է Պակիստանի ՆԳ նախարար Չուդրի Նեսար Ալիխանին: Կողմերը զրուցել են երկու երկրի սահմանային համագործակցությունների ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի ուղիների շուրջ:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են սահմաններին անվտանգության ամրապնդման  և ահաբեկչական խմբերի ներթափանցման ճանապարհները փակելու անհրաժեշտությունը:

Իրանի սահմանապահ ուժերի 9 անդամներ  ապրիլի 26-ին, Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգի Միր Ջավեի տարածքում պարեկություն կատարելիս նահատակվեցին, իսկ վիրավորված սահմանապահներից մեկին ահաբեկիչներն իրենց հետ տարան Պակիստան:

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ-օլ-Զոլմ» ահաբեկչական-թաքֆիրական խմբակը:

ԻԻՀ ԱԳ նախարարը մի պատվիրակության ընկերակցությամբ չորեքշաբթի օրը ժամանել է Իսլամաբադ: