Խոշռու. Արաբիայի գահաժառանգի տեղակալի հայտարարություններն սպառնալիք են Իրանի դեմ
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն Արաբիայի գահաժառանգի տեղակալի ու պաշտպանության նախարարի վերջին հայտարարություններն Իրանի դեմ բացահայտ սպառնալիք և Իրանում ահաբեկչական քայլերի ու բռնարարքների հետ Սաուդյան ռեժիմի համագործակցության մասին խոստովանություն է համարել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը բողոքի նոտա հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին Մոհամմեդ Բեն Սալմանի անցած երեքշաբթի օրն ԻԻՀ-ի դեմ կատարած այն հայտարարությունը, թե «Արաբիան մտադիր է պատերազմը փոխադրել Իրանի սահմաններից ներս», ԻԻՀ-ի դեմ բացահայտ սպառնալիք և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի ոտնահարում է համարել:
«Արաբիայի պաշտպանության նախարարի թշնամական հայտարարությունները, ոչ միայն Իրանի դեմ ուղղված սպառնալիք են այլ հաստատում են Իրանում ահաբեկչական քայլերի ու բռնարարքների հետ Սաուդյան ռեժիմի առնչությունը, որի վերջին օրինակն Արաբիայի ֆինանսական հովանավորությունը վայելող զինված ավազակախմբերի կողմից իրանցի սահմանապահ ինն ուժերի սպանությունն էր»,-հավելել է Խոշռուն:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է. «Այս սպառնալիքը հնչեցվում է մի ռեժիմի կողմից, որը ոտնձգությունը պաշտպանելու և տարածաշրջանում ու դրանից դուրս իր կարճատես ու փառամոլական վտանգավոր նպատակների իրագործման համար ահաբեկչական խմբերին պաշտպանելու երկար անցյալ ունի»:
Խոշռուն նշել է, որ տարածաշրջանն ու աշխարհը վերջին չորս տասնամյակներում մեծապես տուժել են Իրանի հանդեպ սաուդցիների անտեղի թշնամության պատճառով, ինչը լավապես արտացոլված է Մոհամմեդ Բեն Սալմանի հայտարարություններում: «Անպատասխանատու և հրահրիչ քաղաքականությունները, աշխարհում ծայրահեղականության խրախուսումն ու ֆինանսավորումը և տարածաշրջանում սաուդացիների կարճատես ու ձախողած արկածախնդրություններն ակունք են առնում նույն կողմնորոշումից». ասել է նա:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է. «Անհրաժեշտ է բոլորին ու այդ թվում նաև սաուդցի պաշտոնատարներին հիշեցնել , որ նույն թշնամությունը հանգեցրեց 1980-1988 թվականների ընթացքում Իրանի դեմ ոտնձգության ընթացքում Իրաքի կործանված բռնապետ Սադդամ Հոսեյնի հանդեպ Սաուդյան թագավորության անսակարկ հովանավորությանը»:
«1990-ական թվականներին Ալ-Ղաիդան ու Թալիբներին ստեղծելը, 2003 թվականից ի վեր Իրաքում ահաբեկչության ու անկայունության հովանավորումը, ինչպես նաև վերջին մի քանի տարիների ընթացքում Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի, «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի ու ահաբեկչական այլ խմբերի ստեղծումն ու նրանց հանդեպ սպառազինական ու ֆինանսական հովանավորության ցուցաբերումը համարվում են սաուդացիներ նույն սխալ զգայնության մարմնավորումը, ինչն աշխարհում անապահովության ու բազում տառապանքների պատճառ է դարձել»,-ընդգծել է Խոշռուն:
«Հակառակ Արաբիային, ԻԻՀ-ն հավատացած է, որ խաղաղությունն ու կայունությունը համարվում են Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր շահը և որևէ երկիր չի կարող իր անվտանգության պատրվակով սպառնալիքի ենթարկել ուրիշների անվտանգությունը»,-եզրակացրել է Խոշռուն: