Զարիֆ.«Շարունակվում են Կանադայի հետ բանակցությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i61584-Զարիֆ._Շարունակվում_են_Կանադայի_հետ_բանակցությունները
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է .«Թեև կանադացիները ցանկանում էին, որ այդ երկրում բնակվող իրանցիները հնարավորություն ունենան մասնակցել ԻԻՀ նախագահական ընտրություններին, սակայն դեռևս կոնսենսուսի չեն եկել»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 10, 2017 12:55 Asia/Tehran
  • Զարիֆ.«Շարունակվում են Կանադայի հետ բանակցությունները»

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է .«Թեև կանադացիները ցանկանում էին, որ այդ երկրում բնակվող իրանցիները հնարավորություն ունենան մասնակցել ԻԻՀ նախագահական ընտրություններին, սակայն դեռևս կոնսենսուսի չեն եկել»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ անդրադառնալով Իրանի և Կանադայի քաղաքական հարաբերությունների սառեցմանը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Կանադայի ԱԳ նախարարության պատվիրակությունը Թեհրանում է : Օրակարգում է 2017 թվականի մայիսի 19-ին սպասվող Իրանի նախագահական ընտրություններին Կանադայում բնակվող իրանցիների մասնակցության շուրջ բանակցությունը»:

«Կանադայում գործող օրենքների համաձայն, քվեարկությունը կատարվում է դիվանագիտական վայրերում, սակայն Կանադայի կողմից դիվանագիտական կապերն Իրանի հետ խզվելու պատճառով, Իրանն այդ երկրում դիվանագիտական ներկայություն չունի».հավաստել է Զարիֆը:

Զարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցում, Կանադայի ԱԳ նախարար Քրիստինա Ֆրիլենդն ասել էր.«Ներկա պայմաններում , քաղաքական հարաբերությունների բացակայության և կանադայում ԻԻՀ-ի դիվանագիտական կենտրոնների չաշխատելու , նաև այլ երկրների քաղաքացիների ընտրություններին մասնակցությանհարցում գործող ներքին օրենքների պատճառով, անհրաժեշտ է քննարկել մի քանի տեխնիկական հարցեր»: