Թեհրանում կայացել է Դիմադրության առանցքի երկրների նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i62596-Թեհրանում_կայացել_է_Դիմադրության_առանցքի_երկրների_նիստը
Թեհրանում կայացել է Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի և Դիմադրության առանցքի երկրների երկրորդ համաժողովը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 21, 2017 16:44 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է Դիմադրության առանցքի երկրների նիստը

Թեհրանում կայացել է Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի և Դիմադրության առանցքի երկրների երկրորդ համաժողովը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ համաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին ասել է.«ԻԻՀ-ի քաղաքականությունը հիմնված է իսլամական ու արաբական երկրների հետ լավ հարաբերոթյուններ հաստատելու սկզբունքի վրա»:

Համաժողովում, որին ներկա էին Օմանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Ալժիրի և Թունիսի դեսպանները, նա հույս է հայտնել, որ Ռամազան ամսին Արաբիան դադարեցնելու է կոտորել Եմենի անմեղ ժողովրդին՝  խնդրի համար քաղաքական լուծում գտնելու հնարավորություն ստեղծելով:

Արաբիան ԱՄՆ-ի, արաբական ու արևմտյան երկրների աջակցությամբ 2015 թվականի մարտից ի վեր, ռազմական հարձակումներ է սկսել Եմենի վրա: