Իրանը դատապարտել է Շեյխ Իսա Ղասեմի դեմ դատավճիռը
https://parstoday.ir/hy/news/iran-i62608-Իրանը_դատապարտել_է_Շեյխ_Իսա_Ղասեմի_դեմ_դատավճիռը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է բահրեյնցի բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դեմ դատավճիռը: Նա մտահոգություն է հայտնել այդ երկրում անվտանգության հետ կապված խիստ կողմնորոշումների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 13:56 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Շեյխ Իսա Ղասեմի դեմ դատավճիռը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է բահրեյնցի բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դեմ դատավճիռը: Նա մտահոգություն է հայտնել այդ երկրում անվտանգության հետ կապված խիստ կողմնորոշումների կապակցությամբ:

Կիրակի օրը, հակազդելով Շեյխ Իսա Ղասեմի դեմ Դատարանի արձակած վճռին, Բահրամ Ղասեմին ասել է.«Բահրեյնի կառավարությունը թայֆայական ու կրոնական դիրքորոշում որդեգրելով և անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Շեյխ Իսա Ղասեմի ու նրա մերձավորների հասցեին, ձգտում է կրոնական վերջնական վճիռներ արձակել»:

Ղասեմին Բահրեյնի իշխանություններին կոչ  է արել այդ երկրի ժողովրդի հիմնական ազատություններին մարտահրավեր նետելու փոխարեն, փորձի  համագործակցել նրա հետ, քանզի նման կոշտ քայլերն  ավելի կբարդացնեն երկրի իրավիճակը:

Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հստակեցրել է. «Բահրեյնի կառավարությունը,  հաշվի առնելով Շեյխ Իսա Ղասեմի հոգևոր դիրքն ու ազդեցությունը, պետք է հարգի ժողովրդի պահանջները և խուսափի  այդ երկրի հոգևորականների նկատմամբ  շարունակական բռնաճնշումներից»: