Ղասեմի.«Ահաբեկչական հարձակումների ավելացումն ահազանգ է միջազգային հանրության համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i63700-Ղասեմի._Ահաբեկչական_հարձակումների_ավելացումն_ահազանգ_է_միջազգային_հանրության_համար
Դատապարտելով Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Աշխարհում ահաբեկչական շղթայական հարձակումների ուժգնացումը նախազգուշացնող նշան է միջազգային հանրության համար»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 04, 2017 12:56 Asia/Tehran
  • Ղասեմի.«Ահաբեկչական հարձակումների ավելացումն ահազանգ է միջազգային հանրության համար»

Դատապարտելով Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Աշխարհում ահաբեկչական շղթայական հարձակումների ուժգնացումը նախազգուշացնող նշան է միջազգային հանրության համար»:

Այսօր, դատապարտելով Լոնդոնում տեղի ունեցած հարձակումները և ցավակցություն հայտնելով այդ հարձակումների հետևանքով զոհվածների հարազատներին, Բահրամ Ղասեմին ասել է.«Ահաբեկչությունից աշխարհի ժողովրդին պաշտպանելու և նրանց անվտանգությունը ապահովելու  համար որոշ պետություններ պետք է հանուն աշխարհի անվտանգության հրաժարվեն իրենց քաղաքական, տնտեսական և առերևույթ ռազմավարական կարճատև շահերից»:

Նա հավելել է.«Ահաբեկչությունն արմատախիլ անելու համար պետք է չորացնել ծայրահեղականության ֆինանսավորման  ու գաղափարախոսության գլխավոր աղբյուրները»:

Կենսական անհրաժեշտություն համարելով ահաբեկչության ու ծայրահեղականության արմատախիլ անելը, Ղասեմին  ընդգծել է.«Այդ չարաբաստիկ երևույթից աշխարհի փրկության միակ ելքը բոլոր երկրների անկեղծ  ու պատասխանատու միավորումն է ընդդեմ բռնության ու ծայրահեղականության»: