Զարիֆ.«Ահաբեկչությունը համաշխարհային խնդիր է»
Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն, ասելով.«Ահաբեկչությունը Միջին Արևելքի և ողջ աշխարհի խնդիրն է»:
ԻԻՀ ԱԳ նախարարը, ով պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, օդանավակայանում իր դիմավորման արարողակարգի ժամանակ ասել է.«Այսօր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն ամրապնդելու է ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանի կամքն ու ուժը»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Նախարար Զարիֆը հավելել է .«Անվտանգության և ահաբեկչական քայլերի առումով, տարածաշրջանում չափազանց վատ իրավիճակ է տիրում և պետք է այդ կապակցությամբ բազմակողմանի համագործակցություն ծավալել»:
Հունիսի 7-ին Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Անկարա է այցելել ՝ Թուրքիայի պետայրերի հետ երկկողմ և տարածաշրջանային հարցերի քննարկման նպատակով: