Իրանում վերջին հրաժեշտը տվեցին ահաբեկչական հարձակումների նահատակներին
Իսլամական Իրանի հավատացյալ ու ծոմապահ ժողովուրդն ուրբաթ օրը հրաժեշտ է տվել Թեհրանի չորեքշաբթի օրվա ահաբեկչական հարձակումների նահատակներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Թեհրանի ահաբեկչական հարձակումների նահատակների դիակները փոխադրող շարասյունը Իրանի մի քանի հարյուր հազարի հասնող քաղաքացիների ներկայությամբ շարժվել է Թեհրանի համալսարանի առջևից դեպի Թեհրանի «Բեհեշթ Զահրա» գերզմանատուն:
Թեհրանի ահաբեկչական հարձակումների նահատակների հուղարկավորության հանդիսության մասնակիցները «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Մահ Ալե Սաուդին», « Թշնամու ներթափացման ուղին պիտի փակել» և «ԻԼԻՊ-ն ու Վահաբականությունն՝ ԱՄՆ-ի երկու գործակալներ» կարգախոսներով հրաժեշտ տվեցին ահաբեկչության նահատակներին:
Քաղաքացիները կրում էին ծաղիկներ, ինչպես նաև լուսահոգի Էմամ Խոմեյնու, մեծապատիվ առաջնորդի և սրբավայրերի պաշտպան նահատակների պատկերները:
Չորեքշաբթի առավոտյան Թեհրանում իսլամական խորհրդարանի շենքի և լուսահոգի Էմամ Խոմեյնու սուրբ դամբարանի դեմ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումների հետևանքով նահատակվեց 17 և վիրավորվեց 52 մարդ:
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը վերջին տարիներին ԱՄՆ-ի և այդ երկրի արևմուտքցի ու արաբ դաշնակիցների, այդ թվում Արաբիայի ֆինանսական ու ռազմական հովանավորությամբ բազմաթիվ ոճիրներ է գործել տարածաշրջանի երկրներում, հատկապես` Իրաքում ու Սիրիայում: